HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավն են, էլի

hj7Նախորդ օրը` կեսգիշերին մոտ, Երեւանի Ամիրյան փողոցիում գտնվող «Գրիառ» ռեստորանում շատ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել, որի գլխավոր գործող անձը  Արաբկիրի թաղապետ Ալբերտ Երիցյանի կրտսեր որդին` Արտակն է եղել: Վերջինս ընկերների հետ քեֆ է արել եւ հարբած վիճակում քաշքշուկ սարքել: Ըստ որոշ տեղեկությունների` նույնիսկ կրակել է եւ հեռացել: Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել: Ռեստորանի իրական սեփականատերը` դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը, երեկ օրվա ընթացքում ճշտել է, թե ով է եղել նախորդ գիշերվա հերոսը եւ վերջինիս կանչել է «ռազբորկայի»` նույն ռեստորան: «Ռազբորկան» ավարտվել է նրանով, որ Արտակին ծեծել են: Նա անմիջապես դիմել է հորը` թաղապետ Ալբերտ Երիցյանին, ու վերջինս իր թիկնազորով ժամանել է դեպքի վայր: բայց քանի որ Միհրան Պողոսյանը եղել է ոչ միայն իր թիկանազորի, այլեւ ԴԱՀԿ-ի «գալավարեզների» հետ, ուստի թաղապետը` իր թիկնապահների հետ, եւս ծեծ է կերել: Պատմության շարունակությունը երեկ ճշտել չհաջողվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter