HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չոր մերժում»

«Հայկական Ժամանակ» օրաթերթի աղբյուրների համաձայն` նախկին ոստիկանապետ, իսկ այժմ պետական պահպանության վարչության պետ Հայկ Հարությունյանը օրերս «գրողի ծոցն է ուղարկել» ԱԺ` «մարտի 1-ի» հանձնաժովովի նախագահ Սամվել Նիկոյանին: Վերջինս արդեն երեք ամիս է` Հայկ Հարությունյանին հրավիրում է մասնակցել իրենց հանձնաժողովի նիստին եւ պատասխանել հանձնաժողովականների հարցերին: Երեք ամիս է` Նիկոյանը համառորեն փորձում է համոզել Հայկ Հարությունյանին` չմերժել հրավերը , ինչը, սակայն, չի ստացվում: Ի վերջո, սակայն, Հայկ Հարությունյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա որոշել է «հիմնովին մերժել» Նիկոյանին, այնքան հիմնովին, որ նա այլեւս չփորձի իրեն համոզել: Ի դեպ, արդեն երեք ամիս է, ինչ Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողովը նիստեր չի գումարում: Պատճառն այն է, որ ժամանակավոր հանձնաժողովի վերջին` անցած տարվա դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստում որոշում էր կայացվել հանձնաժողով հրավիրել եւ լսել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Այսինքն` հաջորդ նիստը պետք է տեղի ունենար Հայկ Հարությունյանի մասնակցությամբ, մինչդեռ այժմ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Հայկ Հարությունյանը, փաստորեն, Նիկոյանի հանձնաժողովի համար անհասանելի: Այնպես որ, Նիկոյանն ու իր ընկերները առաջիկայում եւս, թերեւս, պետք է բավարարավեն միայն «աշխատանքային խորհրդակցություններով», որոնց նպատակը ընդամենը այս մարմնի գոյության մասին հիշեցնելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter