2009թ-ին առաջին եռամսյակում ամենաշատ ապօրինի ծառեր հատվել են Ստեփանավանում
Բնապահպանության նախարաության բնապահպանական տեսչության Անտառների վերահսկողության բաժինը ստուգումներ է իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մի շարք անտառտնտեսություններում եւ հայտնաբերել ապօրինի հատված ծառեր:
2009թ առաջին եռամսյակի ցուցակի առաջատարը Ատեփանավանի անտառտնտեսությունն է` 345 ծառ, վնասը` 19.5 մլն դրամ: 84 ծառ հատվել է Դսեղում, Մեղրիում էլ` 5 ծառ: Ստեփանավանի ստուգումների արդյունքում 6 քաղաքացու մասով հարուցված է քրեական գործ:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց նաեւ 2008 թ. իրականացրած ստուգումների արդյունքները:
Ըստ տեղեկատվության` ընդհանուր առմամբ հատվել են 2080 ծառ: Առավել մեծ թվով խախտումներ հայտնաբերվել են Իջեւանում` 122 ծառ, Կապանում` 119 ծառ, Թումանյանի անտառտնտեսությունում` 93 ծառ, Դսեղում` 80 ծառ: Բնությանը հասցված վնասը կազմել է 85մլն 295 հազար դրամ:
«261 ապօրինի ծառահատող ենթարկվել է վարչական տույժի, իսկ 13 գործ էլ ուղարկվել է իրավապահ մարմիններին, 2008թ դատական հարկադիր գանձման է ներկայացվել 172 գործ, որից 135 հայց բավարարվել է, 34-ն էլ քննության ընթացքի մեջ են, 95 գործ ԴԱՀԿ-ի վարույթում է»,-ներկայացրեց նախարարը եւ շեշտեց, որ ստուգումները պարբերական բնույթ են կրում:
Նա նաեւ նշեց, որ իրենց գործունեությունը որեւէ հանգամանքով կաշկանդված չէ եւ գոծում են իրենց իրավունքների շրջանակում:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը Երեւանում տեղի ունեցած վերջին ծառահատումների առումով:
«Ոչ մի ահազանգ չպետք է մնա անհետեւանք, այն ինչ-որ հայտնաբերվում է ամիջապես լինում է արձագանք, եթե կարողանում ենք հայտնաբերել խախտողներին, ապա համապատասխան ընթացք ենք տալիս: Վերջին դեպքում արձանագրել ենք եւ ներկայացրել ոստիկանություն»,-պատասխանեց նախարարը:
Լոռու մարզից վերադարձած լրագրողն էլ հարցրեց, թե ինչու նախարարությունը չի արձագանքում Լոռու ծառահատումներին, երբ տեղի դատախազությունը համապատասխան դիմում է ուղարկել:
«Ձեր բարձրացարաց հարցը, որ մենք անգործության ենք մատնված, տեղին չէ, մենք պարբերաբար համապատասխան նյութերը ներկայացնում ենք համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ Ձեր ասած ինֆորմացիան, թե Լոռիում ծառեր են հատվում, ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում»,-նախարարի պատասխանն է:
Հիշեցնենք, որ այս տեղեկատվությունը հրապարակվել էր ՀՀ դատախազության կայքէջում եւս:
Հրազդանում կառուցվելիք ոսկու ֆաբրիկայի ծրագիրն էլ համապատասխան բնապահպանական փորձաքննություն չի անցել, քանի որ, ինչպես նախարարն է ասում, «դեռ չեն էլ դիմել մեզ նման փորձաքննություն անցնելու համար, բայց ցանկացած գործարար իրավունք ունի նման ցանկություն հայտնելու, նման ցանկություն այժմ կա, հավաստիացնում եմ, որ մինչեւ օրենքով սահմանված ընթացակարգերը չանցնի, չենք կարող նախագծի վերաբերյալ որեւէ դիրքորոշում հայտնել»:
Նախարարությունը մինչ այսօր որեւէ նախագիծ չի ստացել նաեւ Սեւանի ավազանում գործարան կառուցելու վերաբերյալ. «Միգուցե ներդրողը միայն ցանկություն է հայտնել, բայց նման ցանկությունների դեպքում օրենքով սահմանված ընթացակարգերը պետք է անցնեն»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել