HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերահրատարակվում է «Ազդարար» հանդեսը

azdarar«Ազդարար» հանդեսի վերահրատարակիչ-խմբագիր Մարտիկ Սարգսյանը այսօր «Հայացք» ակումբում պատմեց, որ երբ ինքը 2006-2008թթ-ին Հնդկաստանում էր, այնտեղի հնդիկ մտավորականներն առաջարկել են նորից ոտքի կանգնեցնել «Ազդարար» ամսագիրը` որպես հնդիկների և հայերի հարստություն: Եվ այդ գաղափարի իրականացմանն աջակցել են ԳԱԱ պատմության ինստիտուտը, Ազզգային գրադարանը, այդպես  «Ազդարարը» սկսել է վերահրատարակվել: Նոր «Ազդարարը» 40 էջից բաղկացած գունավոր հանդես է, որը հովանավորվում է տարբեր բարեգործների կողմից, և ինչպես խմբագիրն ասաց` նաև ինքնահովանավորվում է գովազդների միջոցով: Տպաքանակը դեռևս 1000 օրինակ է, առաջիկայում սպասվում է տպաքանակի ավելացում: Վաճառքի գինը` 500 դրամ է: Խմբագիրն ասաց, որ իրենք դեռևս հայրենիքում են փորձում կայացնել «Ազդարարը» և հետո տեղափոխել Հնդկաստան: 1794թ-ին Հարություն Շմավոնյանի խմբագրությամբ լույս տեսնող «Ազդարարը» հդնկահայ գաղթօջախի եւ հայ իրականության անդրանիկ հանդեսն էր, որը լույս ընծայեց ընդամենը երեք համար: Վերահրատարակիչ խմբագիրն ասում է, որ իրենք պահպանելու են «Ազդարարի» գաղափարախոսությունը` ազգային մեկ պետության մեջ միավորել կորսյալ բոլոր տարածքները և նպաստել հայերեն լեզվի, ոգու, հոգևոր և եկեղեցական կյանքի պահպանմանը: «Հարություն Շմավոնյանը հիմա էլ արդիական է, և այդ առումով դեռ ասելիք ունի»,-նկատեց խմբագիրը և հավելեց, որ հանդեսը մեծ տեղ է տալու Ջավախքի հիմնախնդիրներին և ջավախքահայության ապագային, նրանց հուզող հարցերը ներկայացնել համայն սփյուռքին: «Մենք փորձում ենք այս խնդիրները ազդարարի էջերում տանել լրջորեն, խոհեմաբար, առանց ծայրահեղությունների, որպեսզի չվնասենք, այլ ավելի շատ օգուտ տանք, ներկայացնենք ջավաքահայության խնդիրների իրական պատկերը, քանի որ ջավախքահայության հարցը հայկական հարցի կարևորագույն բաղադրիչն է»,-ասաց  Մարտիկ Սարգսյանը: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը, կարևորելով «Ազդարարի» վերահրատարակումը, նշեց, որ «հանդեսը փորձում է մեր կյանքի զարկերակին համահունչ ընթանալ, քանի որ արծարծում է նաև այսօրվա արդիական հիմնախնդիրներից մեկը` վիրահայոց խնդիրները»: «Ես ուրախ եմ, որ «Ազդարարը» միջազգային նկրտումներ ունի և պիտի տարածվի ամբողջ աշխարհում, ուրախ եմ, որ այն մի տեղեկատվական աղբյուր է լինելու, որը աշխարհին կներկայացնի, թե ինչ է կատարվում Հայաստանում և աշխարհի բոլոր ծալքեորւմ գտնվող հայության հետ»,-հավելեց Ազգային գրադարանի տնօրենը: «Կարևոր է այն, որ նոր վերահրատարակվող պարբերականը մեծ տեղ է տալու սփյուռքի և ջավախքահայության հիմնախնդիրներին: Իսկապես օրախնդիր է` Ջավախքի հիմնահարցը համայն հայության ուշադրության կենտրոնում պահելը»,-ասաց Աժ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter