HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին

27_03-nalbandian-chrysanthoՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ)  գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին: Էդվարդ Նալբանդյանը եւ Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը քննարկեցին ՍԾՏՀ օրակարգի եւ կազմակերպությունում Հայաստանի նախագահությանն առնչվող հարցեր: ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը նշեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում ՍԾՏՀ գործունեությունը եղել է արդյունավետ. անցկացվել են տարբեր մակարդակների մի քանի տասնյակ միջոցառումներ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ապրիլի 15-16-ը Երեւանում կայանալիք ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկեցին նաեւ ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter