HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2008-ին Ղարաբաղում հավաքվել է 77 հազար տ հացահատիկ

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2008թ, փաստացի գներով կազմել է 31157.2մլն դրամ, ինչը 2007թ. համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 25.4 տոկոսով, ընդ որում բուսաբուծության արտադրանքը 39,4, իսկ անասնաբուծական արտադրանքը` 2.8 տոկոսով: ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում 68.0 տոկոսը կազմում է բուսաբուծության, իսկ 32.0 տոկոսը` անասնաբուծության համախառն արտադրանքը: «Ինչպես 2007թ, այնպես էլ 2008թ, տարածքային կտրվածքով, գյուղատնտեսության համախառն արտադրանքում առավել բարձր տեսակարար կշիռն ունեն Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի  շրջանները: 2008թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում գերակշռող բաժինը պատկանում է հացահատիկի (27.8 տոկոս),  կաթի (18.3 տոկոս)  եւ մսի   (9.5 տոկոս) արտադրությանը»,-այս տվյալները հրապարակել է վիճակագրության ծառայության պետ Մանուշ Մինասյանը: Անցյալ տարվա ընթացքում, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի հավաստմամբ, ուժեղացվել է բերքահավաքի ենթակա տարածքներում հակահրդեհային միջոցառումների կիրառման նկատմամբ հսկողությունը: Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու եւ ընթացքում ծագած հարցերն օպերատիվ կարգով լուծելու նպատակով ստեղծվել է հանրապետական օպերատիվ շտաբ: Վերոնշյալ տարածքներում հակահրդեհային անվտանգության ապահավման համար տեղադրվել են շարժական ճամբարներ եւ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն: «Այս եւ մի շարք այլ միջոցառումների շնորհիվ 2008թ. շոշափելի արդյունքներ են արձանագրվել. հացահատիկի արտադրությունը կազմել է 77 հազար տոննա` 21,2 ցենտներ միջին բերքատվությամբ, որը վերջին տարիների լավագույն ցուցանիշներից է»,-տեղեկացրել է գյուղնախարարը` կառավարության օրերս կայացած նիստում: Իսկ թե ինչ ցուցանիշներ են գրանցվելու այս տարի` դեռեւս պարզ չէ, քանի որ այժմ Ղարաբաղում ակտիվորեն պայքարում են կրծողների դեմ: Մեր տվյալներով, կրծողները հիմնականում շատ են Մարտունու եւ Հադրութի շրջաններում, որտեղ վնասվել են որոշ ցանքատարածություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter