Նախատեսվում է հիմնել 2500 հա անտառ
Բնապահպանության նախարարությունը կմշակի անտառտնտեսությունների անտառկառավարման ծրագրեր: Ծրագրերը կներառեն 8-10 տարվա իրականացվելիք գործողությունները, որը նպաստելու է անտառվերականգնման, կառավարման ու վերահսկողության հարցերին: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ անտառկառավարման պլաններ ունենալու դեպքում հնարավոր կլինի անտառկառավարումը հսկելի դարձնել, նպաստել բնական վերարտադրության գործընթացներին, անտառտնկման աշխատանքներին:
«Բացի այդ, անտառկառավարման պլանը հնարավորություն կտա նախապես տեսնել, թե ինչ է սպասվում ոլորտում, ինչպիսի աշխատանքներ են հարկավոր առաջիկա ութից տասը տարիների ընթացքում: Այսօր քննարկման արժանի են Գորիսի, Գուգարքի, Դսեղի, Լալվարի, Ջիլիզայի, Կապանի անտառկառավարման պլանները, որի արդյունքում մենք շուրջ 240 հազար հեկտար անտառների հետ են գործ ունենալու»,-նշեց Ա. Հարությունյանը:
Ընդհանուր առմամբ, անտառտնտեսությունների համար նախագծերում մշակվել են համալիր միջոցառումներ՝ անտառպատում, անտառվերականգնում, բնական վերաճին օժանդակում, խնամք, որոնք կնպաստեն դեգրադացված անտառների վերականգնմանը, անտառծածկի ավելացմանը, բնապահպանական հատկությունների բարելավմանը և կայուն անտառկառավարման իրականացմանը:
Ըստ ծրագրի` կհիմնվի 2500 հա անտառ: Նախատեսվում է Դսեղի անտառտնտեսությունում ընդգրկել անտառպատման ավելի խոցելի տարածքները` 372.4 հա:
Գուգարքում նախատեսվում է անտառվերականգնամն միջոցառումներ 1209.9 հա վրա:
Լալվարի անտառտնտեսությունում նախատեսվում է 81.5 հեկտարի վրաանտառապատում իրականացնել սոճի, կաղնի եւ անտառային պտղատու ծառատեսակներ:
Կապանի անտառտնտեսությունում նախատեսվում է բնական վերաճին օժանդակման նպատակաով կառուցել ցանկապատ` 28 000 գծմ, որի արդյունքում կվերականգնվեն 56 հա անթրոպոգեն նոսրուտներ, անտառածածկ մակերեսը կավելանա 36 հա, կբարձրանա ծառուտների լրիվությունը:
Գորիսում նախատեսվում է անտառվերականգնման աշխատանքներ 188,1 հեկտարի վրա: Նախագծվում է անտառպատում 51.6 հա-ում` սոճի, կաղնի, հացի, թխկի, խնձորենու եւ անտառային տանձենու ծառատեսակներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել