HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեխաները արևի հետքերով

arevordi«Շատերը մտածում են, եթե բոլորը անում են, ես ինչու չանեմ կամ ինչ կփոխվի, եթե ես էլ անեմ ու սխալվում են, ինչպես իմ հեքիաթում պատահեց: Բոլորը առանց մտածելու կտրեցին անտառի բոլոր ծառերը ու պապիկը ճաղատացավ: Ամեն մարդ իրենից պետք է սկսի պահպանելն ու չոչնչացնելը»,- ասում է Արևորդի էկո-ակումբի սան Անի Մակարյանը: Նա «Արևի հետքերով» գրքի հեքիաթներից մեկի հեղինակն է: Այսօր Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ «Արևի հետքերով» հեքիաթների գրքի շնորհանդեսը: «Արևի հետքերով» բնության մասին հեքիաթների գիրքը ստեղծվել է Հայաստանում բայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում: Գիրքն առանձնահատուկ է նրանով, որ բոլոր հեքիաթների հեղինակները 11-16 տարեկան պատանիներն են հանրապետության տարբեր մարզերից: Երեխաներից երեխաներին հասցեագրված հեքիաթների այս գիրքը կոչված է ուշադիր և զգոն դարձնել տարեկիցներին բնության ու իրենց շրջապատող աշխարհի հանդեպ: Հեքիաթներում գլխավոր հերոսը բնությունն է` իր գեղեցկություններով, խնդիրներով, մարդու հետ հավերժական կռվով ու բարեկամությամբ: Գրքի նկարազարդումները ևս միջմարզային նկարչական մեծ մրցույթի մասնակից երեխաների աշխատանքներն են: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր դեռ կարդալ չգիտեն, ինչպես նաև նրանց համար, ովքեր ունեն սահմանափակ կարողություններ, հեքիաթների գիրքը կներկայանա audio տարբերակով: Փոքրիկ հեքիաթագիրները չեն մոռացել նաև իրենց հասակակիցների մասին, անավարտ են թողել որոշ հեքիաթներ` նրանց էլ հնարավորություն տալով շարունակել հեքիաթները: Լուրը տրամադրեց Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպնման հիմնադրամը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter