HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդշինինվեստբանկի և WorldBusiness Capital-ի միջև ստորագրվեց 10 մլն դոլարի վարկային պայմանագիր

2009թ. մարտի 26-ին Վաշինգտոնում, ԱՄՆ-ում  ՀՀ դեսպանատանը Արդշինինվեստբանկի և ամերիկյան WorldBusiness Capital Inc ընկերության միջև ստորագրվեց 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Նշված Վարկը երաշխավորված է ԱՄՆ կառավարության OPIC գործակալության կողմից : Վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով` փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման համատեղ ծրագրի իրականացման համար:  Արդշինինվեստբանկն իր կողմից այս ծրագրի իրագործման համար ներդնելու է  2,5 մլն ԱՄՆ դոլար: Վարկային պայմանագիրը ստորագրվեց Արդշինինվեստբանկի վարչության փոխնախագահ Սերգեյ Վիրաբյանի և WorldBusiness Capital Inc ընկերության փոխնախագահ Ռոբերտ Մոնյակի կողմից:  Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, OPIC գործակալության և WorldBussines Capital Inc ընկերության բարձրաստիճան պատասխանատուներ, Համաշխարհային Բանկի խմբի կազմի մեջ մտնող IFC ընկերության ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ,  հյուրեր, լրագրողներ: Երևանում, Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Հարությունյանը հետևյալ կերպ մեկնաբանեց կատարված իրադարձությունը. «Այս ծրագրի իրագործմամբ Արդշինինվեստբանկը կնպաստի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, կօգնի նրանց` հաղթահարելու միջազգային ֆինանսական ճգնաժամի հետևանքով առաջացած դժվարությունները: Բանկը շարունակաբար զարգացնելու է իր միջազգային համագործակցության շրջանակները` Հայաստանի շուկա դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու, ՀՀ տնտեսության կայունությանը աջակցելու նպատակով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter