HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներսես Երիցյանը հանդիպել է Ռաուլ դը Լուզենբերգերին

Այսօր  Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուզենբերգերին և Եվրամիության խորհրդատվական խմբի անդամներին, որոնք  Հայաստան են ժամանել` Եվրոպական հարևանության  քաղաքականության շրջանակներում   ՀՀ պետական մարմիններին բարեփոխումների գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար խորհրդատվական օժանդակություն տրամադրելու նպատակով: Հանդիպման սկզբում  Եվրամիության խորհրդատվական խմբի անդամները էկոնոմիկայի  նախարարին են ներկայացրել համագործակցության հնարավոր ոլորտները, այն է` կոռուպցիայի կանխարգելում և հակակոռուպցիոն պայքար, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնային կառավարում  և էլեկտրոնային հասարակության ձևավորում,  պետական կառավարում և ֆինանսներ: Ողջունելով հյուրերին, Ներսես Երիցյանը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը  չափազանց կարևորում  է կարողությունների ձևավորմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին ուղված ցանկացած նախաձեռնություն և նշել, որ Եվրամիության խորհրդատվական խմբի օժանդակությունը պահանջված է և ժամանակին ու կնպաստի  ԵՄ-ի հետ Ազատ առևտրի համաձայնագրի կնքմանը: Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուզենբերգերի խնդրանքով Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի առաջնային ուղղությունները և տնտեսական բարեփոխումների գործընթացը` ուղղված գործարար միջավայրի, հարկային և մաքսային դաշտերի բարելավմանը, գիտելիքի վրա հիմնված տնտեսության խթանմանն ու զարգացմանը, պետություն-մասնավոր հատվածների համագործակցության ակտիվացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter