Մարիոթը նշում է Երկրագնդի ժամը
Մարտի 28-ին անջատում է աշխարհի հարյուրավոր հյուրանոցների լույսերը
Մարիոթ Միջազգային ցանցը ցուցաբերում է իր մասնակցությունը 2009 թ.-ի երկրագնդի ժամը միջազգային իրադարձությանը, որը կազմակերպվել է World Wildlife Fund(WWF)-ի կողմից: Մարիոթ հյուրանոցների Սան Ֆրանցիսկոյից և Նյու Յորքից մինչև Դուբայ և Շանհայ հարյուրավոր հյուրանոցներ 2009 թ.-ի մարտի 28-ին ժամը 8:00 տեղական ժամանակով մեկ ժամով կանջատեն շենքում ոչ առաջնահերթ նշանակություն ունեցող լուսավորությունը` միանալով ողջ աշխարհում 2700 քաղաքների միլիոնավոր բնակիչներին:
Մարիոթ հյուրանոցի ցանցը և իր հյուրերը կմասնակցեն երկրագնդի ժամին տարբեր ձևերով: Ավստրալիայում Surfers Paradise Marriott-ում հյուրերը կճաշակեն էկոլոգիապես մաքուր ուտեստներ և բնական խմիչքներ, մինչդեռ երիտասարդ զույգերը և իրենց հյուրերը JW Marriott Hong Kong-ում կանջատեն լույսերը և կնշեն իրենց հարսանյաց տոնակատարությունը մոմերի լույսի ներքո:
Արմենիա Մարիոթ հյուրանոցը ևս մասնակցում է այս հրաշալի միջոցառմանը և հայտնում է շրջակա միջավայրին օգնելու իր պատրաստականությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել