Փողերի լվացում «Բջնիի» միջոցով
«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ «Բջնիի» աճուրդը չեղյալ հայտարարելու պատճառներից մեկը, իրոք, աճուրդային գումարը՝ մոտ 14.5 մլն դոլարը, պետբյուջե չվճարելն էր: Եվ որպեսզի այս հարցը լուծվի, իշխանությունները մի մեծ «աֆյորայի» են գնացել՝ կառավարությամ որոշմամբ պետբյուջեից 10 մլն դոլար են հատկացրել Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, որտեղից այդ գումարը ինչ-ինչ եղանակով դուրս է բերվել եւ «Բջնիի» դիմաց վճարվել: Կոմբինատին նման գումար հատկացնելու մասին որոշումը կայացվել էր կառավարության նիստում՝ մոտ մեկ ամիս առաջ, եւ ներկայացվեց որպես պղնձնի արդյունահանման հետ կապված համաշխարհային ճգնաժամին դիմակայելու եւ կրճատումները կանխելուն ուղղված քայլ: Սա այլ կերպ, քան փողերի լվացում՝ դժվար է անվանել: Թեեւ այս գործարքից այլ հանցագործությունների հոտ էլ է փչում:
Ճգնաժամը հասել է Հ1-ին
Հանրային հեռուստատեսության ղեկավարները ստեղծագործական գրեթե բոլոր անձնակազմերին զգուշացրել են, որ մայիսի 1-ից մի շարք հաղորդումներ փակվելու են: Չի բացառվում, որ Հ1-ի եթերից տեւական ժամանակով անհետանան «Ռուբիկոն+», «Երկու աստղ», Աշոտ Ղազարյանի «Շաբաթ երեկո», այլ հաղորդումներ ? մեծ թվով աշխատակիցներ կհայտնվեն հարկադիր պարապուրդում: Հանրայինը, ասենք, օպերատորին վճարում է ընդամենը 40 հազար դրամ աշխատավարձ, նրա մնացյալ եկամուտը գոյանում է տարբեր ծրագրերի նկարահանումների դիմաց ստացվող հոնորարներից, որը կազմում է մինչ 250 հազար դրամ: Տնտեսական ճգնաժամը, այսպիսով, հարկադրել է հետաձգել Հ1-ի բյուջետային ֆինանսվորումը, իսկ դա հանգեցնելու է եթերում միայն «Հայլուր», «Որբերը», «Լքյալները» պտտելու պարտադրանքնին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել