HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիմել է դատարան

aravot«Առավոտի» տեղեկություններով՝ օրերս Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայանքների առաջին ատյանի դատարան՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել «Հայկական ժամանակ» թերթին իր բարի համբավն արատավորելու համար: Բանն այն է, որ «ՀԺ»-ի փետրվարի 6-ի համարում հրապարակված մի տեղեկատվության համաձայն՝ Լեւոն Քոչարյանն իր մի քանի ընկերների հետ Ամանորը Դուբայի ռեստորաններից մեկում նշելու արանքում «դեբուշներ» էր արել, ինչի պատճառով տեղի իրավապահները բերման էին ենթարկել եւ նրան, եւ իր ընկերներին եւ 4 օր ոստիկանությունում պահելուց հետո ազատ էին արձակել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Լեւոն Քոչարյանը տեղեկանքներ է ներկայացրել դատարանին փաստելու համար, թե այդ օրերին ինքը Հայաստանում է եղել: Հիշյալ դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը Ռոբերտ Քոչարյանի որդու դիմումը ընդունել եւ մակագրել է նույն դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter