Մեկնում են
Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատանը հյուրընկալվել են Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Սեդրակը եւ Լուոնը, Աեդրակի կինը, որոնք վերջնականապես ձեւակերպել են ԱՄՆ մեկնելու փաստաթղթերը եւ շուտով կմեկնեն Միացյալ Նահանգներ:
Թերթին չի հաջողվել ճշտել, թե ինչո՞ւ, ե՞րբ եւ որքա՞ն ժամանակով են նրանք մեկնելու հայաստանից: Չի բացառվում, որ նրանք չեն դիմանում տնտեսական ճգնաժամին եւ որոշել են բախտ որոնել օվկիանոսից այն կողմ:
Նեղացել է
Օրերս կառավարության բակում թեժ զրույց է տեղի ունեցել Եր?անի քաղաքապետի պաշտոնում հայտնված Գագիկ Բեգլարյանի եւ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Հարություն Քուշկյանի միջեւ: Գ. Բեգլարյանը, որը քաղաքապետի ընտրություններում գլխավորում է ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանին կշտամբել է իր դեմ պայքարելու համար:
Ականատեսների վկայությամբ՝ Բեգլարյանը Քուշկյանին կոչ է արել վերջ տալ ԲՀԿ-ի որդեգրած գործելաոճին եւ իրենից ձայներ չխլել: Ավելին՝Գ. Բեգլարյանն այնքան է ոգեւորվել, որ Քուշկյանին նույնիսկ առաջարկել է դադարեցնել արդեն սկսված ընտրարշավը:
Քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, Բեգլարյանին զայրացրել է այն, որ ԲՀԿ-ն փորձում է ընտրակաշառքի միջոցով ձայներ հավաքել: Բանն այն է, որ ընտրակաշառք վերցնողները կազմում են ՀՀԿ-ի ընտրազանգվածի զգալի մասը: Թերթի տեղեկություններով՝ կառավարության բակում տեղի ունեցած վեճի ընթացքում Քուշկյանը Բեգլարյանին հանդարտվելու կոչ է արել եւ հիշեցնել, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունը չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել