HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրենք իրենց հետ հույսեր չեն կապում

chi8Երեւանի ավագանու ընտություններում ՕԵԿ ցուցակը գլխավորող Հեղինե Բիշարյանը նախօրեին հայտարարել է, թե ընտրախախտումների դեմ պայքարում ինքը կարեւորում է ընտրական հանձնաժողովների աշխատանքը, հատկապես«Ժառանգություն» կուսակցության դերը: «ՉԻ» - Հեղինե Բիշարյանի անկեղծությունը իսկապես հիացնում է: Պատկերացնո՞ւմ եք, կուսակցությունը ընտրական հանձնաժողովներում տեղեր ունի, եւ այդ կուսակցության փոխնախագահը հայտարարում է, թե հույսը դրել է մեկ այլ կուսակցության ներկայացուցիչների վրա: Մարդը, փաստորեն, պարզ ասում է՝ ոչ մեր կուսակցությունը, ոչ կոալիցիոն մյուս ուժերը ընտրակեղծիքների դեմ չեն պայքարելու, թե մի բան արեց՝ էլի «Ժառանգությունը» պիտի անի: Իսկ ինչո՞ւ է ՕԵԿ ներկայացուցիչն այդքան անկեղծանում՝ որովհետեւ ՕԵԿ-ականները, եթե ՀՀԿ-ի թեկնածուի օգտին չկեղծեն էլ, նրանց կեղծիքների դեմ չեն համարձակվելու ծտպուն հանել, իսկ ՀՀԿ-ն «ձեռքի հետ» նաեւ ՕԵԿ-ից է ձայնել տանելու: Դրա համար էլ տիկին Բիշարյանը հույս ունի, որ «Ժառանգությունը» կպայքարի ընտրակեղծիքների դեմ, եւ դրանից նաեւ ՕԵԿ-ը կշահի: Ըստ երեւույթին, ամեն ինչ այդպես էլ կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter