
Ստրասբուրգում «Փակագծի» աղբյուրները նշում են, որ Հայաստանի եւ ԵԽԽՎ պաշտոնյաների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել ԵԽԽՎ վարքագծի կապակցությամբ եւ, ըստ ամենայնի, այդ համաձայնության շրջանակներում ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանությունների կողմից իր պահանջների՝ ի մասնավորի 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի կատարման ընթացքը գնահատելով անբավարար եւ բավական խիստ քննադատելով՝ կայացնելու է Հայաստանին հերթական անգամ ուղղվելու ժամանակ տալու վերաբերյալ որոշում, որն էլ հիմնավորելու է մայիսին կայանալիք քաղաքապետական ընտրություններով: ԵԽԽՎ-ն այդ ընտրությունները դիտելու է Հայաստանի իշխանությունների համար ժողովրդավարությանը հավատարիմ լինելու եւս մի միջոց եւ Հայաստանին ժամանակ է տալու մինչեւ հունիսյան նստաշրջան: Ինչպես ասում են՝ դրանից հետո «կա´մ էշը կսատկի, կա´մ՝ էշատերը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել