HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իզ գրյազի, վ կնյազի»

jamanakԵրեւանի ավագանու ընտրությունները հավակնում են դառնալ ամենաինտրիգայինը՝ նաեւ առաջադրված թեկնածուների քարոզչական արշավի առումով: Առաջադրված թեկնածուներից ոմանք դիմել են PR մասնագետների ու իմիջմեյքերների՝ իրենց քարոզարշավը հնարավորինս գրագետ կազմակերպելու եւ երեւանցի ընտրողին նոր ու մրցունակ իմիջով ներկայացնելու համար: Թեկնածուներից ոմանք, օրինակ, ըստ լուրերի, աշխատում են իրենց խոսքի, առոգանության, ժեստերի վրա, ընդհուպ՝ միմիկայի պարապունքներ են անցկացնում: Եթե նկատի ունենանք քաղաքապետացուներից ոմանց մտավոր ու արտաքին տվլյալներն եւ աննախանձելի համբավաը, ապա նրանցից եւ նրանց հետ աշխատող մասնագետներից, հավանաբար, տիտանական ջանքեր են պահանջվելու՝ ընտրողների առաջ «ամենա-ամենայի» կարգավիճակով ներկայանալու եւ նրանց սիրտը շահելու համար: այլ հարց է, թե արդյոք ընտրողը կտրվի՞ քարոզչական խաբկանքներին, թե՞ կառաջնորդվի մայրաքաղաքաբնակի իր շահերով: ակամա հիշեցի հին հայկական ասացվածքը. «Սեւին՝ սապոնը, խեւին էլ խրատը չի փրկի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter