Ստեփանակերտը մաքրվում եւ կանաչապատվում է
Առավոտն այսօր բահը ձեռքներին են սկսել ԼՂՀ նախագահի աշխատակազմի աշխատողները: Սակայն նրանք միակը չեն Ստեփանակերտում: Առավոտվանից մայրաքաղաքում աշխատանքային եռուզեռ է` բոլորը դուրս են եկել շաբաթօրյակի ու մասնակցում են քաղաքի մաքրման աշխատանքներին:
Դրան զուգահեռ արդեն մի քանի օր է Ստեփանակերտի կենտրոնական մասում ծառահատումներ են իրականացվում, բայց ոչ սովորականի նման. ծառերի կտրած մասերը ներկված են կանաչ ներկով, ինչը մեր տվյալներով, օրերս Ղարաբաղ այցելած դենդրոլոգիայի միջազգային ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կառլեն Քոչարյանի խորհրդով է արվել:
Նա հնարավորություն է ունեցել ծանոթանալ Ստեփանակերտի կանաչապատման ուղղությամբ կատարված եւ կատարվող աշխատանքներին, որոնք ըստ մասնագետի, պետք է իրականացնել ավելի հիմնավոր ու զգույշ:
Նրա խոսքերով, անգամ սուղ բյուջեն չի խանգարի քաղաքի կանաչապատման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:
«Ղարաբաղի անտառների բուսատեսակները լիովին բավարար կլինեն առաջիկա մի քանի տարում քաղաքի ինտենսիվ կանաչապատման աշխատանքներն ապահովելու համար»- համոզված է Կ.Քոչարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել