HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վտանգավոր ակնկալիքներ

168-jamԹերթն իր խմբագրականում գրում է. մինչ Հայաստանում բոլորը զբաղված են Երեւանի քաղաքապետի ընտրություններով, վերջին 1-2 շաբաթներին, ոչ միայն եւ ոչ այնքան Հայաստանում, տեղի էին ունենում իրադարձություններ, որոնք վկայում են ԼՂ հարցի կարգավորման՝ ամենեւին ոչ հայանպաստ սցենարների իրագործման մասին: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշների ուղերձը, որով վերջինս «վերահաստատել է պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Գրեթե նունաբովանդակ մի ուղերձ էլ շաբաթվա սկզբին Նալբանդյանին փոխանցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունից: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանից դուրս: Առանձնապես «ոչինչ»: Երեկ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում «նախատեսված է ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների քննարկումը»: Այդ ընթացքում Եվրահաննոժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հասցրել է իր ոգեւորությունն արտահայտել Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, եւ անդրադառնալով նրա Հայաստան կատարած պատմական այցին՝ նշել է. «Մենք ակնկալում ենք մոտ ապագայում տեսնել այդ այցի կոնկրետ արդյունքները»: Թե ի՞նչ նախապայմաններով է Թուրքիան նման «ակնկալիքներ» արտահայտում, երբ հայ-թուրքական հարաբերությունները կապում են ԼՂ հարցի լուծման հետ, բոլորին է հայտնի. ՀՀ-ի կողմից ազատագրված տարածքների վերադարձ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ ՀՀ իշխանությունները ողջ թափով նախատապրաստվում են.... Երեւանի քաղաքապետի ընտրություններին:  Մյուս կողմից՝ բացառված չէ, որ այդ ընտրությունների հետ կապված իշխանությունների վստահությունը պայմանավորված է վերը նշված իրադարձություններով: Այսինքն՝ ընտրություններում ՀՀ իշպանությունների ակնկալիքները կիրականանան, եթե իրականանան Կուշների, Քլինթոնի, Բարոզույի.... Էրդողանի ակնկալիքները: Առաջիկա օրերին հավանաբար Էդվարդ Նալբանդյանին կհանձնվի նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter