HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների պալատը կդիմի գլխավոր դատախազին եւ ՀՔԾ՝ փաստաբանների դեմ իրավապահների ապօրինությունների հարցով

Փաստաբանների պալատը դատապարտել է օգոստոսի 9-ին ոստիկանների գործողությունները փաստաբաններ Վահե Հովսեփյանի եւ Ստեփան Ոսկանյանի նկատմամբ ու դրանք որակել ապօրինի: Այս մասին ասվում է պալատի տարածած հաղորդագրության մեջ: Որոշումն ամբողջությամբ՝ ստորեւ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 2011 թ. օգոստոսի 12-ի թիվ 17-րդ նիստի որոշում թիվ 17/1- Ա

փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և նրանց նկատմամբ ապօրինի գործողությունների փաստի կապակցությամբ Պալատի գործողության մասին

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը, Պալատի խորհրդի նախագահի պաշտոնակատար Արա Զոհրաբյանի, անդամներ` Մելանյա Առուստամյանի, Կարինե Խաչատրյանի, Լուսինե Սահակյանի, Կարեն Մեժլումյանի, Հայաստան Ստեփանյանի և Գևորգ Գյոզալյանի կազմով,

քննության առնելով փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և նրանց նկատմամբ ապօրինի գործողությունների փաստի կապակցությամբ Պալատի գործողության մասին հարցը,

Ո Ր Ո Շ Ե Ց`

1.  Դատապարտել ՀՀ ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի աշխատակիցների կողմից փաստաբաններ Վահե Հովսեփյանի և Ստեփան Ոսկանյանի նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունները, կապված փաստաբանների լիազորությունները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու և ազատությունից զրկելու գործողությունների հետ:

2.  Իրավապահ մարմինների կողմից փաստաբանների լիազորությունները խոչընդոտող գործողություններն արձանագրելու և փաստաբանների իրավունքները պաշտպանելու նպատակով կազմավորել արագ արձագանքման խումբ:

3.  Առաջարկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին` սահմանել արագ արձագանքման խմբի գործողության կարգը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում խումբը համալրել հասարակական կազմակերպության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներով (նրանց համաձայնությամբ):

4.  Դիմել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարին` փաստաբաններ Վահե Հովսեփյանի և Ստեփան Ոսկանյանի լիազորությունները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություն կիրառելու և ազատությունից զրկելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու և մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ:

Պալատի խորհրդի նախագահի պաշտոնակատար` Արա Զոհրաբյան

Նշենք, որ փաստաբան Վահե Հովսեփյանը օգոստոսի 9-ի դեպքերի կապակցությամբ նամակ է գրել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ժամականավոր պաշտոնակատար Արա Զոհրաբյանին, ինչին էլ հետեւել էր վերոնշյալ որոշումը: Ստորեւ՝ նամակն ամբողջությամբ: 

«Հարգելի պարոն Զոհրաբյան,

Սույն թվականի օգոստոսի 9-ին, Երևան քաղաքի Կարապի լճի հարակից տարածքից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման են ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի յոթ երիտասարդ ակտիվիստներ՝ Սահակ Սուրադյանր, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանր, Տիգրան Առաքելյանր, Դավիթ Քիրամիջյանր, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանր։

Բերման ենթարկվելուց առաջ և հետո երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են բռնությունների ու ծեծի, ինչի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ։

Բերման ենթարկվելուց շուրջ 20 րոպե անց, ժամանելով Կենտրոնի ոստիկանություն, ներկայացրել եմ փաստաբանի վկայականս և, հայտնելով վերր նշված անձանց անուն - ազգանունները, նշել, որ իրավական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ պայմանավորված պետք է տեսնեմ նրանց։

Ավելի քան 40 րոպե սպասելուց հետո միայն կարողացել եմ մտնել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։ Ընդ որում, սպասելու այդ ողջ ընթացքում ոստիկանական բաժանմունքի դուռը ներսից կողպված էր և միայն ժամանակ առ ժամանակ, երբ որևէ ոստիկան դուրս էր գափս կամ ներս մտնում, դուռը բացում էին։ Բացի այդ, դրսում գտնվելու ժամանակ զանգահարել եմ 52-02-02 հեռախոսահամարով, ներկայացել, նշել, թե ինչ նպատակով եմ գտնվում ոստիկանական բաժանմունքի դիմաց, խնդրել եմ ներս թողնել, սակայն բոլոր պահանջներս մնացել են անպատասխան։

Բերման ենթարկված անձանցից մի քանիսի վրա եղել են ակնհայտ բռնության հետքեր, ինչը արձանագրել է նաև բաժանմունք ժամանած շտապ-օգնության բժիշկր, որր նշել է նաև, որ տղաներից մի քանիսին պետք է հիվանդանոց տեղափոխել։ Սակայն ոստիկանությունն իր գործողություններով խոչընդոտել է, որպեսզի տղաները տեղափոխվեն հիվանդանոց։ Ես և Կենտրոնի ոստիկանության բաժին ներկայացած փաստաբան Ստեփան Ոսկանյանր պահանջել ենք, որպեսզի բերման ենթարկված երիտասարդների նկատմամբ շտապ նշանակվի դատաբշկական փորձաքննություն, սակայն այդ պահանջը ևս անտեսվել է։ Ավելին, իմ՝ բաժանմունքում գտնվելու ժամանակ ևս բռնություն է կիրառվել բերման ենթարկվածների նկատմամբ։ Արտակ Կարապետյանը ծեծի է ենթարկվել։ Երբ փորձել եմ մոտենալ, որպեսզի միջամտեմ, ոստիկաններից մի քանիսը, փակելով ճանապարհս, թույլ չեն տվել առաջ տեղաշարժվել։

Բերման ենթարկելուց շուրջ յոթ ժամ անց՝ (այդ րնթացքում մենք բազմիցս պահանջել ենք, որպեսզի ազատ արձակեն բերման ենթարկվածներին) ժամը 4:00-ի սահմաններում, այն սենյակ, որտեղ գտնվում էինք ես, Ս. Ոսկանյանր և բերման ենթարկվածներր, ներս մտան 25-30 հոգի (նրանց մեծ մասը քաղաքացիական հագուստով էին)։ Քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը (ազգանունը Հովհաննիսյան) նշեց, որ բերման ենթարկվածները առանձին-առանձին պետք է տարվեն քննիչների մոտ։ Բերման ենթարկվածներն առարկեցին, նշելով, որ իրենք առանձին-առանձին չեն գնա և կենտրոնի բաժնի քննիչներին որևէ բան չունեն ասելու և հրաժարվում են որևէ գործողության մասնակցելուց։ Նույն անձր հրաման տվեց առանձնացնել և տանել, որին ես առարկեցի, նշելով, որ բռնությամբ չի կարող բերման ենթարկվածներին տանել։ Այդ ժամանակ     իմ     ձեռքերից     երկու     հոգի քաշեցին, որպեսզի         մնացած

«ոստրկաններր» կարողանային հասնել բերման ենթարկվածներին, սկսեցին հրել նաև հետևի կողմից։ Քաշքշուք սկսվեց։ Լույսերն անջատեցին։ Երբ միացրեցին, բերման ենթարկվածներին արդեն դուրս էին բերել և տեղափոխել շենքի երկրորդ հարկ։ Ինձ խոչընդոտում էին, որպեսզի բարձրանամ նրանց մոտ։ Այդ րնթացքում ոստիկանները խլեցին Ստեփան Ոսկանյանի բջջային հեռաիտսր։ Բաժանմունքի երկրորդ հարկում նույն Հովհաննիսյանը միջադեպի վերաբերյալ խոսելու նպատակով հրավիրեց իր առանձնասենյակ, որտեղ հայտնեցի, որ նրանց բոլոր գործողություններն ապօրինի են։ Այդ ընթացքում ինչ-որ մեկը տեսաձայնագրման սարքով մտավ Հովհաննիսյանի առանձնասենյակ և սկսեց նկարահանել խոսակցությունը։ Ձեռքով փորձելով փակել օբյեկտիվը հայտնեցի, որ սա ևս ապօրինություն է, ինչին Հովհաննիսյանր պատասխանեց, որ այստեղ ինքն է ասում, թե ով ինչ անի։ Նրանից պահանջեցի անհապաղ ինձ ուղեկցել բերման ենթարկվածների մոտ, ինչին պատասխան չստանալով ինքս սկսեցի նրանց փնտրել, որի րնթացքում քաղաքացիական հագուստով անձանցից մեկը բռունցքով ինձ հրեց դեպի պատը։ Դրանից հետո իբր թե խոսելու պատրվակով Հովհաննիսյանր նշեց, որ պետք է իջնենք առաջին հարկ, որտեղ սենյակներից մեկը մտնելուց հետո Հովհաննիսյանը դուրս եկավ, իսկ դուռր ղրսից փակեցին, ոստիկաններից մեկր բռնել էր դռան բռնակր և չէր թողնում, որ բացեինք։ Շուրջ 40 րոպե ես և Ս. Ոսկանյանը մնացել ենք այդ սենյակում։

Հետագայում մեր բոլոր հարցերր այն մասին, թե որտեղ են բերման ենթարկվածները և ինչ կարգավիճակ ունեն, մնացին անպատասխան։ Հետո միայն իմացանք, որ բերման ենթարկվածները ձերբակալվել են, նրանց ձերբակալելու մասին արձանագրությունները կազմվել են մեզնից գաղտնի։

Հիմք րնդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ անհապաղ հրավհրել Փաստաբանների պալատի խորհրդի նիստ սույն հարցը քննարկելու նպատակով, ինձ և Ստեփան Ոսկանյանին մասնակից դարձնելով այդ քննարկումներին։

Փաստաբան Վահե Հովսեփյան»:               

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter