Վահագն Չախալյանի հայտարարությունը դատարանում
Արդեն 9 ամիս է, ինչ ինձ ձերբակալել են զենքի ձեռք բերման և անօրինական պահման մեղադրանքով: 5 ամիս առաջ ինձ բերել են դատավարության, որի ընթացքում դեռ չի հնչել այն մեղադրանքը, որի համար ինձ մեղադրանք է ներկայացվել: Մինչ այդ, չի կատարվել մեր տնից «հայտնաբերված» զենքի փորձաքննությունը, ինչպես նաև այդ պահով անցնող որևէ վկա ցուցմունք չի տվել:
9 ամիսների ընթացքում չի հարցաքննվել վկաների կեսը: Օգտվելով իմ իրավունքից` ես պահանջում եմ, որ գործով անցնող բոլոր վկաները, ով կա քրեական գործում և նույնիսկ չկա, հրավիրվեն դատարան և անձամբ իմ դեմ ցուցմունք տան:
Անօրինակությունների հետևանքով կանգնեցվել են իմ ղեկավարած կազմակերպության, ինչպես նաև նրա հետ համագործակցող 4 կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում նաև «Ջավախք-ինֆո» լրատվական գործակալության գործունեությունը: Փակելով մեդիան նրանք բլոկադայի են ենթարկել ինչպես մեզ, այնպես էլ հանրությանը: Այդ հանցագործությունները Վրաստանի հանրապետության քրեական օրենսգրիքի 318-րդ հոդվածով դիտարկվում է որպես սաբոտաժ: Այդ կազմակերպությունների աշխատակիցները մնացել են առանց աշխատանքի:
Հարգելի դատարան, սա ուղղակի շարունակությունն է իմ անձի և այդ կազմակերպությունների անդամների դեմ իրականացվող հալածանքների, որոնք սկիզբ են առել դեռևս 2000 թվականից և իր բարձրակետին հասան 2006թ-ի հոկտեմբերի 10-ի հայտնի մահափորձով, չնայած չկարողացան հասնել իրենց նպատակին:
Գուրգեն Շիրինյանը կյանքի համար լուրջ մարմնական վնասվածքներ ստացավ, և միայն բժիշկների պայքարի շնորհիվ Գուրգենը ողջ մնաց: Կասկածներ կան, որ այդ մահափորձը և մեր հետապնդման փաստը ուղիղ կապ ունեն 2006թ-ի հոկտեմբերի 9-ի դեպքերի հետ, որի մեջ ինձ մեղադրում են և ուզում են սարքել հանցագործ:
Կասկածներ կան, որ այս ամենն ուղիղ կապ ունի իմ գործունեության հետ: Այս գործի բացահայտումը մտնում է նաև իմ իրավասությունների մեջ: Եթե Ձեր նպատակը իրականությունը պարզելն է, և ոչ թե ինձ պատժելը, թույլ տվեք օրենքով ինձ վերապահված իրավունքով անցկացնել իմ սեփական հետաքննությունը և այդ նյութերը կցել այս քրեական գործին:
26.03.2008
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել