HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անավարտ «սխոդկա». ձերբակալվել է չորս «օրենքով գող»

Նախօրեին ռուս իրավապահները Մոսկվայի ռեստորաններից մեկում խափանել են «գողական սխոդկայի» անցկացումը, որտեղ հավաքված են եղել հանցավոր աշխարհի 20-ից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում` չորս «օրենքով գողեր»՝  Յուսիֆ Ալիեւը, Ալիբալա Համիդովը, Մամեդ Հուսեինովը եւ Թեյմուրազ Ֆարոյանը: Իրավապահների տվյալներով` հանցագործ աշխարհի հեղինակությունները «սխոդկա» էին «գումարել»` քննարկելու Պոկրովսկու պտուղ-բանջարեղենի բազայի նկատմամբ ունեցած քրեական ազդեցության վերաբաշխմանը վերաբերող հարցեր: Առաջին երեք «օրենքով գողերը» ազգությամբ ադրբեջանցի են եւ ղեկավարում են ադրբեջանական հանցավոր խմբեր, որոնք զբաղվում են գործարարներից գումարներ շորթելով եւ մարդկանց առեւանգմամբ` հետագայում փրկագին պահանջելով: «Պրաիմ Կրաիմ» գործակալության փոխանցմամբ` Թեյմուրազ ֆարոյանը, մականունը` «Տեկո», Վրաստանի քաղաքացի է եւ գլխավորում է եզդիների հանցավոր մի խումբ, որը հիմնականում զբաղվում է բնակարանային կողոպուտով եւ թմրանյութերի ապօրինի իրացմամբ: Մամեդ Հուսեինովի եւ Թեյմուրազ Ֆարոյանի մասով իրավապահներն այժմ ստուգում են նրանց Ռուսաստանում գտնվելու օրինականության հարցը: Շատ հնարավոր է, որ վերջիններս ՌԴ-ից արտաքսվեն: Իսկ «սխոդկայի» մասնակից մյուս երկու «օրենքով գողերը» հավանաբար կհայտնվեն անազատության մեջ: Ալիբալա Համիդովի մոտ հայտնաբերել են 3,5 գ «հաշիշ» տեսակի թմրանյութ, իսկ Յուսիֆ Ալիեւը դեռեւս 2004 թ. գտնվում էր միջազգային հետախուզման մեջ` Ադրբեջանում իրականացրած սպանության, ավազակության, խուլիգանության եւ կողոպուտի կասկածանքով: Յուսիֆ Ալիեւը, իբրեւ «օրենքով գող», Մոսկվայում «թագադրվել» է անցյալ տարվա նոյեմբերին` ազդեցիկ «օրենքի գողեր» Հասան Պապի (ազգությամբ եզդի Ասլան Ուսոյան) եւ «Յապոնչիկի» (Վյաչեսլավ Իվանկով) ներկայությամբ: Նրա հետ միասին «օրենքով գողի» կոչում էին ստացել եւս 10 քրեական հեղինակություններ, այդ թվում` մեկ ամիս առաջ ձերբակալված Ջեմալ Մամոյանը` «Թիֆլիսցի Ջեկո»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter