HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաճառվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփական հողամասի մի մասը

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը որպես համայնքային սեփականություն վաճառելու համար: Գլխավոր դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ` Հայ Առաքելյական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի մարզի  դատախազություն ներկայացրած դիմումում մատնանշված հանգամանքների ստուգմամբ պարզվել է, որ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության և անշարժ գույքի կադաստրի  բաժնի պետի տեղակալ Հ. Գասպարյանը,  իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սեփականություն հանդիսացող Գյումրու Օզանյան փողոցի 1-ին հասցեի 0,81 հա հողամասից 116 քմ հողամասն առանձնացնելով որպես համայնքապատկան հողամաս, անցյալ տարվա մայիսին ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը գնել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գ. Մանուկյանի որդին՝ Գևորգ  Մանուկյանը: Վերջինս, գնած հողամասը գրանցելու նպատակով, դիմել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու ստորաբաժանմանը, որտեղ առաջին կարգի մասնագետ Ա. Գրիգորյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողամասը չափագրելուց հետո տվել է դրական եզրակացություն: Արդյունքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հողամասը  նախորդ տարվա հուլիսի 8-ին պետականորեն գրանցվել է Գևորգ Մանուկյանի անվամբ: Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ՝  դիմումում նշված հանգամանքների ստուգման արդյունքներով ոստիկանության քննչական բաժնում մարտի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter