Երեւան. արտաքսվող քրեական հեղինակությունների տարանցիկ քաղաք
Այսօր` ժամը 15:00-ին, Ռուսաստանից Մոսկվա-Երեւան չվերթով արտաքսվել է 34-ամյա ազգությամբ վրացի «օրենքով գող» Ջոնդո Էսեբուան, մականունը` «Քութայիսցի Ջոնի»: Այս տարվա մեջ սա արդեն երկրորդ դեպքն է, որ նույն երթուղով Վրաստանի հետ դիվանագիտական կապերը խզած Ռուսաստանն արտաքսում է վրացի «օրենքով գողի»:
Ենթադրվում է, որ հայ իրավապահները «օրենքով գողին» կհանձնեն իրենց վրացի գործընկերներին, ինչպես դա արել են մեկ ամիս առաջ, երբ Ռուսաստանից Երեւան էր տեղափոխվել վրացի «օրենքով գող» Կոբա Ախվլեդիանին: Սակայն Վրաստանում վերջինիս նկատմամբ որեւէ մեղադրանք չէր առաջադրվել: «Պրայմ-Կրայմ» գործակալության փոխանցմամբ` Կոբա Ախվլեդիանին լուրջ խնդիրներ ունի Ռուսաստանում բնակվող ազդեցիկ «օրենքի գող» Ասլան Ուսոյանի (մականունը` «Հասան Պապ») հանցավոր խմբավորման հետ, եւ ներկա պահին գտնվում է Թուրքիայում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել