Վերակառուցվում է Բերդաշեն գյուղի ջրամատակարարման համակարգը
Արգենտիանայի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ շարունակվում են նախորդ աշնանը սկսված Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղեկացմամբ, արդեն ավարտվել են ինքնահոս ջրատարի, ինչպես նաեւ ճնշումային ջրատարի կառուցման աշխատանքները: 3,6 կմ երկարությամբ նոր խողովակաշարով կենարար հեղուկը մտել է գյուղ: Այժմ ընթանում են ներքին ցանցի մոնտաժման աշխատանքները:
Արգենտինահայ բարերարներ` Ալիսիա Ոսգերիչյան դե Մարգարյանը, Հովսեփ Մագարյանը եւ Վարուժան Փանոսյանը իրականացնում են ծրագրի հովանավորությունը ի հիշատակ Թաքվոր Մակարյանի եւ Նվարդ Թերզյան Մակարյանի:
1960-ականներին կառուցված ջրամատակարարման համակարգը չէր գործում եւ վերանորոգման կարիք ուներ: Նախկինում լայնորեն կիրառվող ազբեստբետոնե խողովակները` ներկայումս արգելված է օգտագործել ջրագծերի կառուցման մեջ, ամբողջությամբ փոխարինվել են ներկա պահանջներին համապատասխանող պոլիեթելինե խողովակներով:
Շուրջ 1500 բերդաշենցիներ աշնանը կտոնեն համայնքային կյանքում եւ իրենց կենցաղում առաջընթաց ապահովող այս ծրագրի ավարտը եւ ջրամատակարարման հետ կապված խնդիրները կմնան անցյալում:
Հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմնի հովանավորությամբ շուրջ 20 ծավալուն ծրագրեր են իրականացվել Արցախում: Անցյալ տարի նրանց ֆինանսավորմամբ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղը ունեցավ ջրատար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել