100 տոկոսանոց ցուցակներ
Այս թուղթը մեզ է հանձնել Երևանի քաղաքապետարանի ենթարկայությամբ գործող բուժհաստատություններից մեկի աշխատակիցը: «100% ցուցակ» վերտառությամբ նման թղթեր տրվել են բուժհաստատության բոլոր աշխատակիցներին և պահանջ է ներկայացվել ինչքան հնարավոր է շատ մարդանց տվյալներ հավաքագրել, որոնք մայիսի 31-ին կայանալիք ընտրություններում պետք է քվեարկեն քաղաքապետի ՀՀԿ թեկնածու, ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օգտին:
Հիշեցնենք, որ մամուլում վերջերս անընդհատ լուրեր էին պտտվում, որ մարդկանց տվյալների հավաքագրման գործընթաց բացի բուժհաստատություններից սկսվել է նաև դպրոցներում, թաղապետարաններում, իսկ ԵՊՀ-ում տվյալների հավաքագրման փորձը տապալվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել