HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը հանդիպել է Փափազյան փողոցում տեղակայված կրպակների տերերին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդվարդ Մուշեղյանը հանդիպել է Փափազյան փողոցում տեղակայված կրպակների տերերին։

Վարչական շրջանի ղեկավարը, կրպակատերերին ներկայացնելով խնդրի առնչությամբ քաղաքապետարանի մոտեցումներն ու դիրքորոշումը, մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապամոնտաժման են ենթարկվում միայն կենտրոնական փողոցներում տեղակայված, պայմանագրային ժամկետներն ավարտված և ապօրինի գործող կամ լքյալ կրպակները։

Ընդ որում շեշտվել է, որ անկախ կրպակների կարգավիճակից՝ բոլորին այլընտրանք է առաջարկվում։ Մասնավորապես առաջարկվում է վարչական շրջանի մեկ այլ հատվածում ստեղծել պահանջվող չափորոշիչներին համապատասխանող կրպակաշար և, համապատասխան փաստաթղթերի օրինական ձևակերպումից հետո, ստանալով Երևանի քաղաքապետի որոշումը, շարունակել առևտրային գործունեությունն արդեն թույլատրված, քաղաքակիրթ պայմաններում և օրինական դաշտում։

Կրպակատերերին առաջարկված տարբերակը որպես միակը չի ներկայացվել։ Ավելին, վարչական շրջանի ղեկավարը կրպակատերերին առաջարկել է այլ տարածքների առաջարկություն նույնպես անել, որոնք նույնպես քննության կառնվեն։

Կրպակատերերից ոմանք էլ, ի դեպ, առիթն օգտագործելով, սոցիալական այլ խնդիրներ էլ են բարձրացրել, որոնց վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարը տեղում կոնկրետ հանձնարարականներ է տվել։ Մասնավորապես զոհված ոստիկանի երեխան, ով այս տարի դպրոց է հաճախելու, կապահովվի անհրաժեշտ գրենական պիտույքներով ու կհաճախի այն դպրոցը, որն ամենամոտը կլինի տատիկի նոր կրպակին։

Կրպակների ապամոնտաժման հետ կապված խնդրի լուծման քաղաքապետարանի կողմից առաջարկվող տարբերակին կրպակատերերն, ըստ էության, դեմ չեն եղել։

Հանդիպմանը ներկա ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավորներն էլ դրական են գնահատում ձեռնարկված քայլը՝ այն որակելով որպես օրինակելի։

Վարչական շրջանի ղեկավարը կրպակատերերին առաջարկել է քննարկել տարբերակները և մեկ շաբաթ հետո կրկին հանդիպել՝  վերջնական եզրակացության հանգելու նպատակով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter