HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Ընտրելու են քաղաքապետի, թե՞ Երևանի գլխավոր հավաքարարին

«Քաղաքապետի ընտրությունները քաղաքական ընտրություններ են, թե ոչ» հարցին պատասխանելու համար, ըստ PR տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանի, պետք է նախ կողմնորոշվել` արդյոք մենք արևելյան, թե արևմտյան քաղաքակրթության կրողներ ենք: Արման Բադալյանի համոզմամբ, եթե հայ ժողովրդին համարում ենք եվրոպական քաղաքական արժեքների կրող ժողովուրդ, իհարկե, ուրեմն դրանք  քաղաքական ընտրություններ են. «Փարիզի քաղապետի ընտրություններում հաղթելը հաջորդ քայլն է նախագահական ընտրություներին մասնակցելու համար, և ոչ մեկի մտքով չի անցնում ասել, որ Փարիզի քաղաքապետը զուտ քաղաք  մաքրող է»: Իսկ եթե մենք դիտարկենք Հայաստանին որպես արևելյան քաղաքակրթության մասնիկ, ապա քաղաքապետի ընտրությունները, ըստ մասնագետի, չեն կարող լինել քաղաքական, քանի որ,  օրինակ, Բաքվի քաղապետ դառնալը դեռ չի ենթադրում, որ հետագայում այդ անձը կդառնա Արդբեջանի նախագահ: Իսկ Երևանում, Արմեն Բադալյանի տպավորությամբ, ընտրելու են ոչ թե քաղապետ, այլ Երևանի «գլխավոր հավաքարարին»: Մասնագետ մեկնաբանությամբ անկախության 20 տարիները ցույց տվեցին, որ մենք, ի վերջո, հայ ժողովրդին պետք է  դիտարկենք որպես արևելյան քաղաքական մշակույթի կրողներ, հատկապես, որ ընտրությունների ժամանակ մրցակիցներն իրենց նկատամբ ատելություն են քարոզում, որը բնորոշ է արևելքին: PR ասոցացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը չհամաձայնեց իր գործընկերոջ նման մոտեցման հետ` նշելով, որ մենք լինելով սահմանային երկիր արևելքի և արևմուտքի, երկու քաղաքակրթությունների արժեքներն էլ մենք կրում ենք, սակայն, ըստ նրա, այնուամենայնիվ, մենք գնում ենք դեպի եվրոպական ինտեգրացման ճանապարհով և հետևաբար ձգտում ունենք դեպի եվրոպական արժեքները, իսկ անհանդուրժողական և ատելության մթնոլորտի համար մեղադրեց մի շարք լրատվամիջոցների, որոնք ստեղծել են «տեղեկատվական բեսպրեդել»: Ըստ Արման Սաղաթելյանի` Հայաստանի քաղաքացիները զրկված են տեղեկացված ընտրություն կատարելու իրավունքից, քանի որ Հայաստանում   մրցակիցների մեջ պայքար գնում է ոչ թե գաղափարների շուրջ, այլ պայքար է ծավալվում կոմպրոմատների,  ապատեղեկատվության և մանիպուլացիայի միջոցով: Արման Սաղաթելյանը միֆ է համարում այն հայտարարությունները, որ Երևանում է հավաքված ամենաբողոքավոր զանգվածը և որ «ծայրահեղական ընդդիմությունը իր վրա է վերցրել ամբողջ ընդդիմության կեցվածքը», քանի որ, ըստ նրա, կան ընդդիմական ուժեր, որոնք իրենց դերն են ունենալու այդ ընտրությունների ժամանակ: Ամեն դեպքում, Արման Սաղաթելյանը կարծում է, որ քաղապետի ընտրությունները տարբերվելու են իրենց  տեղեկատվական հագեցվածությամբ և տակտիկական լուծումներով. «Կան ռեալ խնդիրներ, ռեալ լուծումներ, մարդիկ ունեն իրենց տեսակետներն ու բոլոր թեկնածուները գնալու նրանց հետ շփման ճանապարհով»: Ըստ նրա` PR տեխնոլոգիաներն էլ կատարելու են իրենց դերը: Ի տարբերություն Արմեն Բադալյանի, Հայաստանում դեռ օգտագործվում են այն  տեխնոլոգիաները, ինչ-որ 1989թ. անում էին Մոսկվայում: Սակայն հավելում է նաև, որ իրականում ընտրությունների ելքը որոշում են ոչ թե PR տեխնոլոգիաների կիրառումը, այլ հանձնաժողովների կողմից արված լցոնումները: Հենց այդ առումով էլ մանսագետին ավելի շատ հետաքրքրում է, թե կիրառվող իշխանական ուժային լծակների դեմ ինչ է ուժ կարող հանել ընդդիմությունը, և ընդդիմությունն ու իշխանությունը ինչ բազարի մեջ կմտնեն եվրոպական կառույցների հետ: Իսկ լրատվամիջոցների ստեղծած «բեսպրեդելը», ըստ Արմեն Բադալյանի, հատուկ է արևելյան երկրներին և ավելի լավ է` նման լրատվամիջոցները գործեն, քան վարչական լծակնեորվ դրանց գործունեությունը սահմանափակվի, քանի որ, ըստ նրա, դա միայն կբերի նոր սահմափակումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter