HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աստղիկ Խաչատրյան

Հ. Մեսրոբյան. «Միասեռականների իրավունքների պաշտպանությունը սպառնում է մեր ազգային անվտանգությանը»

2008 թ. դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների հռչակագրի 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ մի խումբ երկրներ ստորագրել են «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարություն: Հայտարարությունը բուռն արձագանք գտավ Հայաստանում: Մի շարք երկրներ, որտեղ սեռական փոքրամասնությունները շատ ավելի մեծ տոկոս են կազմում` Ռուսաստան, Ամերիկա, Թուրքիա, չեն միացել այդ հայտարարությանը: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ցանկացած փաստաթուղթ իրավունք ունի ինչ-որ չափով գոյություն ունենալ, եթե կա այդ ջատագով խմբի «50 տոկոս գումարած մեկ» ձայնի համաձայնություն, ինչը, ըստ նրա, չկա Հայաստանում: Բացի այդ, ըստ նրա, սեռական փոքրամասնությունների խնդիրները պետք է դիտարկել մեր երկրի պատմամշակութային ավանդույթների և ազգային անվտանգության տեսանկյունից: Այդ տեսանկյունից ազգային փոքրամասնություններ չպետք է լինեն մեր երկրում: «Միասեռականությունը, բացի նրանից, որ ծնելիությանը դեմ է, մարդկությանը դեմ է, բարոյականությանը դեմ է, այն նաև վտանգ է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի առաջացման և տարածման համար, որը պատիժ է աստվածային»,- կարծիք հայտնեց հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Խ. Ստամբոլցյանը սա բացատրում է նրանով, որ 1970-ական թթ. ԱՄՆ-ի կողմից միասեռականների ամուսնությունների թույլատրումից հետո 1973 թ. ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից մահացած առաջին հիվանդների մոտ հայտնաբերվել է իմունիտետի կորուստ: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, սակայն, հայտարարեց, որ պետք է ուղղակի լինել հանդուրժող, չի կարելի դրանից մեծ խնդիր սարքել, քանի որ ամեն երկրում ծնվում է 5-7 տոկոս սեռական փոքրամասնություն, և նրանք, ինչպես և այլ մարդիկ, ունեն ապրելու իրավունք: Կարծիքներ հայտնելով` բանախոսները թեժ վեճ ծավալեցին միասեռականների իրավունքների վերաբերյալ` անգամ անցնելով անձնական վիրավորանքների: Ի վերջո, Հարություն Մեսրոբյանը հայտարարեց, որ միասեռականների իրավունքներին աջակցելը դրսից ներմուծվող մասոնական ծրագիր է, որի նպատակն է ջլատել ազգը և այն վերածել «հետաքրքրությունների ակումբների»: Խաչիկ Ստամբոլցյանն էլ ասաց, որ մենք վտանգի տակ ենք դնում մեր ազգի գոյությունը, և պետք է միասեռականների նկատմամբ վերահսկողություն սահմանել, որ նրանք հեռու մնան անմեղներից: Իսկ Միքայել Դանիելյանը կարճ արձագանքեց. «Բոլորը հավասար են օրենքի առաջ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter