HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Գլխավոր դատախազությունում քննարկվել է հացի շուկայում տիրող վիճակը

ԼՂՀ գլխավոր դատախազությունում քաղշրջդատախազների եւ բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցությունում քննարկվել է հացի շուկայում տիրող վիճակի մասին հարցը: Այս մասին ասվում է դատախազության մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվության մեջ: Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է խնդրո առարկայի վերաբերյալ ԼՂՀ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված համապատասխան հանձնարարականի մասին: «Արշավիր Ղարամյանը հանձնարարել է, ի կատարումն Անվտանգության խորհրդում ԼՂՀ նախագահի տված հանձնարարականի,  գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի հետ համատեղ ուսումնասիրել օրինականության դրվածքը հացի շուկայում: Միաժամանակ, հանձնարարականը ներառվել է ԼՂՀ դատախազության գործունեության եռամսյա ծրագրի մեջ»,-նշվում է տեղեկատվության տեքստում: Խորհրդակցությունում քննարկվել են նաեւ դատախազության հերթական կոլեգիայի նախապատրաստության հետ կապված հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter