HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների, էկոնոմիկայի նախարարները, ԿԲ-ի նախագահները կհավաքվեն Մոսկվայում

Մարտի 31-ին Մոսկվայում տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների, էկոնոմիկայի նախարարների, Կենտրոնական բանկերի նախագահների մշտապես գործող խորհրդակցության երկրորդ նիստը: Նիստին հրավիրված են և մասնակցելու են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Մասնակիցները կներկայացնեն իրենց երկրների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակը և կքննարկեն ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման ուղիների վերաբերյալ: Նիստի ընթացքում կհստակեցվի այն միասնական դիրքորոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան ապրիլի 2-ին Լոնդոնում կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովում: Նույն օրը Մոսկվայում ՀՀ պատվիրակության անդամները կմասնակցեն Եվրասիական տնտեսական համագործակցության 7-րդ նիստին, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter