HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիր քաղաքում փակվում են խանութներ ու տաքսի սերվիսներ

meliq-baxdasayran«Հետքի» տեղեկություններով, այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս Արմավիր քաղաքում փակվել է մի քանի տասնյակ խանութներ ու տաքսի սերվիսներ, որոնք չդիմանալով ՀԴՄ-ների ներդրմանն ու տնտեսական ճգնաժամին ստիպված դադարեցրել են իրենց գործունեությունը: Այս առնչությամբ Արմավիրի փոխքաղաքապետ Մելիք Բաղդասարյանը «Հետքին» ասաց. «Ճիշտն ասած` խանութների փակման մասին պաշտոնական տեղեկություններ չունենք, քանի որ տնտեսվարող սուբյեկտները առաջնահերթության կարգով, հարկային մարմիններին են տեղեկացնում այդ մասին: Բայց կարող եմ ասել, որ նախորդ տարի ավելի շատ առեւտրային օբյեկտներ են քաղաքապետարանից թույլտվություն վերցրել ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ վաճառելու համար, քան այս տարի, ինչից ենթադրում ենք, որ դրանք այլեւս չեն գործում»: Ապա Մ. Բաղդասարյանն ավելացրեց. «Մենք էլ, որ շրջում ենք քաղաքում տեսնում ենք, որ որոշ առեւտրային օբյեկտներ իրոք փակվել են: Ինչ վերաբերում է տաքսի ծառայություններին, տարվա սկզբից արդեն 4-5 տաքսի ծառայություն է փակվել: Նրանք իրենց գործունեության դադարեցումը պատճառաբանել են, որ գործ չկա եւ վնասով են աշխատում»,-ասաց փոխքաղաքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter