
Նախագահի նստավայրին մոտ կանգնած թերթի աղբյուրների հաղորդմամբ` Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը` հայտնի Միշիկը, ով կոորդինացնում է Սարգսյանի շատ գործեր, վերջերս ցանկացել է վաճառել մեր հարեւան Վրաստանում գործող Սարգսյանի եւ նրա մտերիմների բիզնեսը: Խոսքը 16 մլն դոլարանոց բիզնեսի մասին է, որի մեջ մտնում են Վրաստանում սուպերմարկետների ցանցը, ավտոմեքենաների առք ու վաճառքի մի ընկերություն եւ հայերի կողմից սիրելի էլիտար շենքերի շինարարությունը: Սակայն վրաց քրեական տարրերը արգելել են Միշիկին արգելել այդ բիզնեսը, ուստի Միշիկը ստիպված է լինելու իր աներոջը համոզել, որ Վրաստանում էլ կարելի է շարունակել բիզնես գործունեություն ծավալել:
Զգուշացեք ծանրոցներից
Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքում սկսվել են բավականին տարօրինակ բաներ կատարվել: Օրերս Մալաթի-Սեբաստիա համայնքի բնակիչներից մեկի տուն է զանգահարել մի մարդ եւ ծանուցել, թե Ձեզ ԱՄՆ-ից երեք ծանրոց են ուղարկել: Այն ստանալու համար զանգահարողը քաղաքացուց խնդրել է երեք ծանրոցի համար ասել նույն տանը բնակվող երեք բնակչի անձնագրային տվյալները, որպեսզի իբր գրանցեն: Քաղաքացին, բնականաբար, հավատալով իր զրուցակցին, տվել է անհրաժեշտ տվյալները, որից հետո ծանրոցի «իզն ու թոզը» կորել է: տեսնելով, որ ուշանում է ծանրոցի պատասխանը, քաղաքացին զանգահարել է ԱՄՆ-ում բնակվող իր բարեկամներին եւ փորձել ճշտել, թե ինչ ծանրոց են ուղարկել կամ արդյոք ընդհանրապես ուղարկե՞լ են, թե՞ ոչ: Պարզվել է, որ ոչ մի ծանրոց էլ չեն ուղարկել ԱՄՆ-ից, պարզապես ինչ-որ մարդկանց պետք է եղել գրանցել այդ բնակիչների անձնագրային տվյալները, դա նրանք արել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել