Խաղողօրհնեքը` Գյումրիում
Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից մեկն է, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 15-ին ամենամոտ կիրակի օրը։ Այս տարի տոնը նշվեց օգոստոսի 14-ին։
Ավանդույթի համաձայն, այդ օրը մարդիկ եկեղեցի են տանում խաղողի առաջին բերքը։ Օրհնված բերքը բաժանվում է բոլոր ընտանիքներին, և պարտադիր է տարվա մեջ առաջին անգամ համտեսել հենց օրհնված խաղողը։
Գյումրի սբ. Աստվածածին Յոթվերք եկեղեցում` ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի, մատուցվեց պատարագ: Այնուհետեւ Վարդանանց հրապարակում հավաքվածներին բաժանվեց օրհնված խաղող:
























Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել