HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձել են կրկին խաբել

hayq8Իսպանիայի Վալենսի քաղաքում երեկ սկսել են Եվրոխորհրդի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի ընթացքը: Հանձնաժողովի անդամների առջեւ ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Վալենսիայում գտնվող մեր աղբյուրների վկայությամբ` նա այնքան է ցինիկացել, որ ասել է, թե բանաձեւի բոլոր պահանջները կատարվել են, իսկ քաղբանտարկյալներն էլ շատ շուտով ազատ կարձակվեն: Հարությունյանը նշել է, թե Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածները խմբարգրվել են, ինչը թույլ կտա լուծել քաղբանտարկյալների հարցը: Նա Հայաստանում ստեղծված իրավիճակն այնպես է նկարագրել, որ ոմանց կարող էր թվալ, թե Շվեցարիան մարդու իրավունքների ոլորտում ավելի շատ խնդիրներ ունի, քան Հայաստանը: Այդուհանդերձ, մոնիտորինգի հանձնաժողովը, մեղմ ասաց, չի հավատացել Հարությունյանի հեքիաթներին: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել,  եւ որ ազատ խոսքի ոլորտում առաջընթաց չկա: Հայաստանի վերաբերյալ որոշում չի կայացվել, բայց շեշժտվել է, որ մինչեւ ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը իրենք ուշադրությամբ հետեւելու են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Մոնիտորինգի հանձնաժողովում ելույթ է ունեցել նաեւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter