HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յուղ «վառելով»` թիվ են «կրակում»

hayoc-ashxarhՉնայած դեռ ամբողջ երկու ամիս կա մինչեւ մայիսի 31-ը, այսինքն` Երեւանի ավագանու ընտրությունները, բայց ոմանք արդեն թվեր են «կրակում» դրանց արդյունքների վերաբերյալ: Իսկ որոշներն էլ ընդհանրապես թքած ունեն որեւէ արդյունքի վրա: Վերջիններս, եւ դա բնութագրական է, առավելապես գտնվում են նախկին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցների եւ քարոզչական սպասարկուների շարքերում: Ծիծաղելիւ է, բայց` փաստ, որ սրանք էս գլխից իրենց կուռքին ընտրված են համարում: Այդպես էլ ասում են` «Լեւոն Տեր-Պետրոսյանին կարելի է արդեն քաղաքապետ համարել, որովհետեւ նա արդեն հաղթել է»: Եվ դա, ընտրություններից երկու ամիս առաջ: Հզո՞ր է: Այն էլ ինչպես: Վերջերս էլ լեւոնական մի թերթում կարդացի, թե «կարելի է չկասկածել, որ ՀԱԿ-ը (այսինքն` Տեր-Պետրոսյանն իր «կամանդով») 65-70 տոկոս ձայն է ստանալու ավագանու ընտրություններում»: Դե ինչ, թուղթ ու մատիտ վերցնենք, իսկ առավել զարգացածները` բջջային հեռախոսների հաշվիչները միացնեն, ու տեսնենք, թե այդ ինչքա՞ն է Երեւանում 65-70 տոկոսն ու ոչ միայն դա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter