HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուզում են փոխել

jamanakԹերթի աղբյուրները հայտնել են, որ ՀՀԿ-ում ակտիվորեն սկսել են քննարկել Չոռնի Գագոյի ինքնաբացարկի հարցը: ՀՀԿ-ում խիստ անհանգստացած են, որ Չոռնի Գագոն ոչ թե կօգնի, այլ ընդհակառակը` էականորեն կվնասի ՀՀԿ-ին, հետեւանքն էլ կլինի այն, որ մայիսի 31-ին այս կուսակցությունը կստանա խայտառակ քիչ թվով ձայներ: ՀՀԿ-ում շատերը ցանկանում են, որ ընտրացուցակը գլխավորի Անդրանիկ Մարգարյանի որդին` Տարոն Մարգարյանը, որն անհամեմատ ավելի մեծ վարկանիշ ունի եւ դեռեւս չի վարկաբլվել այնպես, ինչպես Չոռնի Գագոն: Սակայն վերջնական որոշում դեռեւս կայացված չէ: Տհաճ զրույց Ըստ թերթի աղբյուրների` օրերս ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ տհաճ զրույց է ունեցել Սերժ Սարգսյանը: վերջինս ակնարկել է, որ Հարությունյանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ի հանդեպ պատժամիջոցներ չկիրառվեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նա հարությունյանին սպառնացել է, որ ցանկացած անհաճո որոշման դեպքում վերջինս ստիպված կլինի լքել պատվիրակության ղեկավարի պաշտոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter