
Թերթի տեղեկություններով` մարտի 26-ի ուշ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել «Գոլդեն Թուլիփ»` նախկին «Երեւան» հյուրանոցի ռեստորանում: Ծեծկռտուքի մասնակից է դարձել նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի որդին` Վահե Կարապետյանը, ով իր արտասահմանցի հյուրերի հետ նստած է եղել սեղաներից մեկի մոտ, իսկ հարեւան սեղանի մոտ նստած կոլեկտիվի անդամները բարձր ձայնով են շփվել միմյանց հետ: Վահե Կարապետյանը մոտեցել է այդ երիտասարդներին եւ նկատողություն արել: Սա դուր չի եկել վերջիններիս, եւ նրանց ու Վահե Կարապետյանի միջեւ վեճ է ծագել, որը շուտով վերածվել է ծեծկռտուքի: Վահե Կարապետյանի հետ վեճի բռնվածների մեջ եղել է նաեւ մեծահարուստներից մեկ որդին, որը դեպքի վայրից հեռանալիս մի քանի անգամ կրակել է օդ: Թե կոնկրետ ում մասին է խոսքը, առայժմ չհաջողվեց պարզել: Կարեն Կարապետյանից կամ նրա որդուց մեկնաբանություններ ստանալու եւ մանրամասները պարզելու մեր փորձերը անցան ապարդյուն: Առավել ուշագրավ է, որ ոստիկանությունից հայտնեցին, թե նման միջադեպ արձանագրված չէ:
Փող չի տվել
Փետրվարի վերջից համառ լուրեր են շրջում այն մասին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի վճարել 4.6 մլրդ դրամով կամ 14.5 մլն դոլարով իր կողմից ձեռք բերված «Բջնի» հանքային ջրերի գործարանի դիմաց: Մինչ օրս հնարավոր չէր լինում գտնել մի փաստաթուղթ, որը կհերքեր կամ կհաստատեր այդ տեղեկատվությունը, սակայն անցած շաբաթվա վերջին Ֆինանսների նախարարությունը հրապարակեց մի փաստաթուղթ, որով չվճաման փաստը ապացուցվեց: «2009 թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը» փաստաթղթում բյուջեի եկամուտները ներկայացված են տող առ տող: Դրանցից ոչ մեկում չի երեւում 4,6 մլրդ մուտք պետբյուջե: Դատարանի «Բջնիի» աճուրդն անվավեր է ճանաչել մարտին: Այնպես որ, 4,6 մլրչդ դրամը չէր կարող չերեւալ ֆիննախի հրապարակած փաստաթղթում, ինչը նշանակում է, որ վճարում չի կատարվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել