HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ա. Շահբազյան. «Քաղաքապետի ընտրություններով իշխանության նոր շրջափուլ չի սկսվում»

artush-shabazyan1Մոտ օրերս ՀՅԴ-ն վերջնականապես  կամփոփի եւ հանրությանը կներկայացնի, թե ինչ  մարտավարություն է որդեգրելու առաջիկա ավագանու ընտրություններում: Այսօր  Հայացք ակումբում ՀՅԴ խմբակցության քարտուղար, պատգամավոր Արտյուշա Շահբազյանը միայն տեղեկացրեց, որ ՀՅԴ-ի նպատակն է լինելու մրցակցությունը ծրագրերի շուրջ: «Արդեն ունենք շտաբը, որը կգլխավորի ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը»,-նշեց բանախոսը: Հետքի հարցրեց, թե հնարավոր համարում է արդյոք, որ ՀՅԴ-ն ընտրությունների վերջին փուլում  միանա ՀՀԿ-ին եւ պաշտպանի նրանց թեկնածուին: «Քիչ հավանական եմ համարում նման զարգացումը, որովհետեւ մենք ցանկանում ենք ինքնուրույն գնալ եւ ապահովել մեր արժանի տեղը: Հետո` ինչպես եք պատկերացնում մենք վերջին պահին միանանք, եթե մենք գնում ենք ցանկով»,-ասում է պատգամավորը եւ խորհուրդ տալիս ուշադրություն դարձնել, որ ընտրությունները ոչ միայն քաղաքապետի են, այլ նաեւ՝ ավագանու: «Սա նշանակում է, որ երկար տարիներից հետո պետք է ստեղծվի մեր մայրաքաղաքի ներկայացուցչական մարմինը եւ մեր տեսակետը այնպիսինն է, որ այս մարմնում անհրաժեշտ է, որպեսզի ուժեր շատ ներկայացված լինեն, ինչը կբացառի միաբեւռությունը եւ հնարավորություն կտա որոշակի հավասարակշռություն ապահովել»,-ասում է Շահբազյանը եւ հույս հայտնում, որ տվյալ դեպքում  կապահովվի արդյունավետ ղեկավարումը: Պատգամավորը ասում է, որ չի կարելի ընտրությունները դիտարկել ոչ որպես քաղաքական, քանի որ կուսակցությունները իրենց ցուցակներով ապացուցում են, որ գործընթացը քաղաքական է: «Պետք է նկատի ունենալ սակայն, որ այդ ընտրություններով իշխանության նոր շրջափուլ չի սկսվում, համակարգային փոփոխություն տեղի չի ունենում: Իրականությունն այն է, որ պետք է ընտրվի մեկ մարդ, որը ուղղակիորեն ենթակա կլինի Կառավարությանը եւ վարչապետին մասնավորապես, ըստ օրենքի էլ է այդպես»,-ըստ պատգամավորի` այս երկու մարմինները խիստ անկախացնելը տրամաբանական չէ: Շահբազյանը կարեւորում է, որպեսզի քաղաքապետը կարողանա զբաղվել նաեւ տնտեսական հարցերով, այլ ոչ թե ամբիոն դարձնի քաղաքապետարանը: Նա կանխատեսում է, որ ընդդիմությունը որոշակի ներկայություն ունենալու է քաղաքապետարանում, սակայն թե ինչ թվերով կարտահայտվի դժվարանում է ասել: «Չեմ կարծում, որ իշխանությունը սարսափած կամ մտահոգ է այն գաղափարից, որ կարող է հանկարծ ընդդիմությունը ղեկավարել քաղաքապետարանը: Այդ դեպքում էլ  կարծում եմ քաղաքապետարնն ու իշխանությունը լավ էլ կաշխատեն»,-գտնում է բանախոսը եւ ասում, որ կոնֆլիկտը ձեռնտու չի լինի պետությանը: Ի պատասխան հարցի, պատգամավորը ասաց, որ հավակնում են 7 տոկոսից շատ ավելի ձայների, քանի որ իրենց թեկնածուն աշխատելու ներուժ եւ ցանկություն ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter