Հովիկ Աբրահամյանը նոր մամլո քարտուղար ունի
2009թ. ապրիլի 1-ից Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ է նշանակվել Նաիրի Պետրոսյանը:
1997թ-ից նա աշխատել է ՀՀ ԱԳՆ համակարգում. Թուրքիայի (1997-1998թթ.), Լրատվամիջոցների հետ կապի (1998-2000թթ.) եւ Հարավային Կովկասի (2000-2001թթ.) բաժիններում:
2001-2003թթ. ԱՄՆ եւ Կանադայի, իսկ 2003-2004թթ.` Լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պարտականություններն է կատարել:
2004-2007թթ. նա գործուղվել է ԵԱՀԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչություն, որտեղ իր առաքելությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես ԵԱՀԿ կանոնադրային մարմինների քարտուղար եւ հանդիպումների կազմակերպման բաժնի վարիչ:
33-ամյա Նաիրի Պետրոսյանը 1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը: Նա նաեւ ամերիկյան Թաֆթս Համալսարանի Ֆլեթչերի դիվանագիտության եւ իրավունքի դպրոցի վերապատրաստման (1999թ.) եւ Հռոմում տեղակայված Պաշտպանության ՆԱՏՕ-ի քոլեջի բարձրաստիճան պաշտոնյաների (2003թ.) դասընթացների շրջանավարտ է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել