Վաղը Շուշիում քվեաթերթիկների վերահաշվարկ կլինի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Շուշիի քաղաքապետի ընտրությունների արդյունքում 3 ձայնի առավելությամբ նախնական տվյալներով քաղաքապետ է ընտրվել Կարեն Ավագիմյանը, սակայն հակառակորդ թեկնածուն` Ալբերտ Խաչատրյանը, համաձայն չլինելով ընտրությունների արդյունքների հետ, նույն օրը Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել դիմում`քվեաթերթիկների վերահաշվարկի պահանջով:
Այսօր Հետքին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղեկացրեցին, որ վերահաշվարկը կսկսվի վաղը` առավոտյան ժամը 9-ին: Ի դեպ, մեզ հայտնեցին նաեւ, որ Ալբերտ Խաչատրյանի կողմից ԿԸՀ էլ է բողոք-դիմում մտել` ընտրությունների օրը տեղի ունեցած մի շարք խախտումների վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել