HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդակոծել են ղարաբաղյան դիրքապահների հենակետերը

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, մարտի 30-ի լույս  31-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու  մի շարք  հատվածներում  արձանագրվել են  հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Հորադիզ, Կարախամբեյլի,  Կուրոպատկինո Լևոնարխ, Ջրաբերդ և Վերին Չայլու ուղղություններում  տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter