Սկսվեց այցը
Այս պահին Սյունիքի մարզպետարանում ընթանում է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը մարզի իշխանությունների հետ: Լրագրողներին չեն թույլատրել մասնակցել հանդիպմանը:
Հիշեցնենք, որ երկօրյա աշխատանքային այցով մարտի 31-ից ապրիլի 1-ը Սյունիքում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը այցը սկսել է Քաջարանից, ուր այցելել է Զանգեզուրի պղնձամոլբդենային կոմբինատ: Վերջինիս գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը ներկայացնելով կոմբինատի գործունեությունը, առաջիկա ծրագրերին, շեշտել է նաեւ, որ միջազգային ճգնաժամի պայմաններում ոչ մի կրճատում կոմբինատում չի կատարվել:
Այնուհետ նախագահն ու նրան ուղեկցող պաշտոնատար այլ անձինք ուղևորվել են Կապան` Բաղաբուրջի սարահարթ, ուր ծաղիկներ են դրել զոհված ազատմարտիկների հուշաքարերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել