HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումները Սիրիայի արեւելյան նահանգներում

Մարտի 25-30-ը տեղի է ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի այցելությունը Սիրիայի արեւելյան նահանգներ, որի ընթացքում մարտի 27-ին եւ 30-ին նա հանդիպել է Հասաքեի եւ Դեյր-Զորի նորանշանակ նահանգապետերի հետ: Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ  այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են առեւտրատնտեսական, մշակութային, կրթական եւ այլ բնագավառներում համագործակցության հնարավորությունները: Նահանգապետերը հատուկ նշել են հայկական համայնքի բարձր դերը թե նահանգների եւ թե պետության տնտեսական եւ մշակութային կյանքում` պատրաստակամություն հայտնելով խորացնել բազմաբնույթ համագործակցությունը: Այդ կապակցությամբ Հայաստանի դեսպանն առաջարկել է եղբայրացման պայմանագիր ստորագրել Հասաքեի նահանգի եւ Հայաստանի Արմավիր մարզի միջեւ` հաշվի առնելով դրանց գյուղատնտեսական ուղղվածությունը: Առաջարկն արժանացել է նահանգապետի հավանությանը: Այցի ընթացքում դեսպանը հանդիպումներ է ունեցել նաեւ Հասաքեի եւ Դեյր-Զորի նահանգային կուսակցական ղեկավարության, ոստիկանապետերի, մշակութային վարչությունների եւ կենտրոնների տնօրենների, Կամշլիի քաղաքապետի, նաեւ համայնքի ներկայացուցիչների հետ եւ մասնակցել նույն օրերին արեւելյան շրջաններում տեղի ունեցող Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի ելույթներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter