HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտքային մեծ ռիսկեր

pakagic3Թերթի տեղեկություններով` իրականում անտրամաբանական թվացող Կառավարության այն տրամաբանությունը, որ բյուջետային ծախսերը հետաձգվում են եւ դրվում տարվա վերջին եռամսյակի վրա, կուտակելով պարտքային մեծ ռիսկեր, իր խորքում միանգամայն տրամաբանված է եւ հասկանալի: Այդպիսով վարչապետ Տիգրան Սարգսյանը մի կողմից պատրաստվում է իր փոփոխությանը, մյուս կողմից փորձում է կանխել այդ փոփոխությունը: Եթե վարչապետը փոխվի, ապա Տիգրան Սարգսյանը նրան այնպիսի ծանր չորրորդ եռամսյակ կկտակի, որ նոր վարչապետը ուղղակի չի կարող այդ ծախսերի տակից դուրս գալ: Սակայն այդ ամենից զատ, ելնելով այդ հեռանկարից, հազվի թե որեւէ մեկը համարձակվի վարչապետ աշխատել նման մեծ ռիսկերի պայմաններում, ինչն էլ Տիգրան Սարգսյանին հնարավորություն կտա մի քիչ էլ վարչապետ մնալ, ելնելով այն բանից, որ իր տեղը ցանկացողներ ուղղակի կարող են չլինել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter