
Էգ բադերը թեեւ չափերով արուներից փոքր են, բայց բնավ պակաս ագրեսիվ չեն: Դրա համար էլ երկու զույգերի բախման դեպքում հաճախ պատահում է, որ կատաղությունից բորբոքված էգը չափից ավելի է մոտենում թշնամական զույգին, այնուհետ վախենում սեփական քաջությունից ու հետ շտապում` ուժեղ ամուսնու պաշտպանության ներքո: Վերջինիս կողքին էգն արիության նոր լիցքեր է ստանում եւ սկսում սպառնալ թշնամի հարեւաններին, բայց արդեն չլքելով անվտանգ տեղը:
Զվարճալի է հետեւել, թե ինչպես վարպետորեն է ՀԱԿ-ը ընդօրինակում էգ բադի մարտավարությունը. ժամանակ առ ժամանակ կատաղությունից բորբոքված չափից ավելի է մոտենում հանցավոր վարչախմբին, այնուհետեւ վախենում սեփական քաջությունից ու հետ շտապում` ԵԽԽՎ-ի պաշտպխանության ներքո: Վերջինիս կողքին հեղափոխական բադիկը արիության նոր լիցքեր է ստանում ու դարձյալ սկսում սպառնալ: Ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նախօրեին Վալենսիայում կայացավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվեց նաեւ Հայաստանի կողմից 1643 բանաձեւի պահանջների կատարման ընթացքը: Ինչպես հայտնի է, նիստում որոշվեց հարցին անդարադառնալ ԵԽԽՎ ապրիլյան լիագումար նստաշրջանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել