
ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն` 2009-ին Հայաստանի համախառը ներքին արդյունքը կավելանա 4,5-7,5 տոկոսով:
«ՉԻ» - Ոչ, սա «Կարգին հաղորդման» հերթական հումորներից չէ: Կենտրոնական բանկն իսկապես այդպիսի կանխատեսում է արել: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետեւ հայրենասիրական կառույց է եւ չի ցանկանում ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին: Ըստ երեւույթին, բանն այսպես է եղել: ԿԲ-ն ծանոթացել է Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին, ըստ որի` 2009-ին Հայաստանի տնտեսությունը նվազելու է 1,5 տոկոսով: Հետո ծանոթացել է Համաշխարհային բանկի կանխատեսումներին «լավագույն դեպքում` զրոյական աճ», հետո տեղեկացել է, որ 2009-ի հունվար-փետրվարին Հայաստանի տնտեսության անկումը կազմել է 3,7 տոկոս, եւ տրամաբանական հետեւություն է արել, որ 2009-ին Հայաստանի տնտեսությունը կաճի ընդամենը 4,5-7,5 տոկոսով: Դե, հիմա թող չուզողները տրաքվեն:
Ի դեպ, չի բացառվում, որ համախառը ներքին արդյունքն իսկապես աճի, բայց` դրամային արտահայտությամբ: Ասենք` արտադրվում է ավելի քիչ էլեկտրաէներգիա, բայց քանի որ այն արդեն 30 դրամ արժե, ՀՆԱ-ն դրամով ավելանում է: Այնպես որ, եթե դրամի փոխարժեքը մի քիչ էլ «լողա», մեկ էլ տեսար` երկնիշ տնտեսական աճ արձանագրեցինք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել