
Թերթը խմբագրականում պատմում է, որ դպրոցներում իսկապես շրջանառվում են «100 տոկոս ցուցակ» կոչվող բլանկներ եւ առաջ է քաշում երեք տարբերակ, թե ով եւ ինչի համար է դա անում:
1. Դա անում է գործող քաղաքապետի քաղաքական կամ վարչական թիմը, քանի որ բլանկի վերեւի աջ մասում նշված է Գագիկ Բեգլարյանի անունը: Երկար տարիներ մայրաքաղաքի Կենտրոնի թաղապետ աշխատելով` պրն. Բեգլարյանը այնքան միամիտ եւ անփորձ է մնացել, որ չգիտի` Երեւանում ցուցակներ կազմելով հնարավոր չէ հաղթել ընտրություններում: Ուզում եմ հավատալ, որ այդ պարզ ճշմարտությունը հայտնի է նաեւ առաջիկա ընտրությունների բոլոր մասնակիցներին:
2. Դա ինչ-որ իշխանամետ հիմարների կամ ընտրությունների վրա բիզնես անող խմբերի նախաձեռնությունն է: Այդ խմբերը, ցանկանալով իշխանության առաջ «միավորներ» հավաքել, կազմում են այդ անհեթեթ ցուցակները, որ հետո ցույց տան «վերեւներին», թե տեսեք` քանի մարդ եմ հավաքագրել:
3. Դա կարող են անել նաեւ Գ. բեգլարյանի ընդդիմախոսները, որոնք այդ պահին ներկայանում են մնացած 6 կուսակցությունները: Այդ դեպքում մենք գործ ունենք հակաքարոզչության նոր, հմտորեն մշակված մի ձեւի հետ, որը հաջողության դեպքում լայնորեն կիրառվելու է հետագա ընտրություններում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել