HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկաթուղին սակագներն իջեցնում է

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից վրացական երկաթուղու հետ համատեղ անցկացված աշխատանքների արդյունքում 2009 թ. ապրիլի 1-ից Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր Բլուր հաղորդակցությունում բարձված բեռնարկղների փոխադրման հաշվարկը կկատարվի թափանցիկ սակագնային դրույքով` 1 կոնտ-կմ համար 0,48 շվեց. ֆրանկ (300 ԱՄՆ դոլլար) ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում: Ընկերության մամլո ծառայության փոխանցմամբ` որոշումն ընդունվել է արտահանման-ներկրման հաղորդակցությունում բեռնային հոսքի ներգրավման նպատակով, այդ թվում` այլընտրանքային տրանսպորտից: «Հուսով ենք, սակագների իջեցումը թույլ կտա ավելացնել բեռնարկղային փոխադրումների ծավալները և կստեղծի կայուն հիմք` հարակից ճանապարհների հետ թափանցիկ աշխատանքների հետագա զարգացման համար,- նշել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Իլյա Կելպերիսը եւ ավելացրել,- սակագների իջեցումը նաև թույլ կտա ապահովել երկաթուղային բաղադրամասով թափանցիկությունը փոխադրման արժեքում` տրանսպորտային մի քանի միջոցների կիրառման ժամանակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter