Կանցկացվի «Մեծահասակների կրթության փառատոն-Տավուշ-2011»-ը
Սեպտեմբերի 6-ից 10-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Մեծահասակների կրթության փառատոն-Տավուշ-2011» միջոցառումը, որի նպատակն է նպաստել հասարակության լայն շրջանակներում ցկյանս ուսումնառության, մասնավորապես՝ մեծահասակների կրթության վերաբերյալ տեղեկատվության տարածմանը:
Փառատոնի ընթացում Տավուշի մարզի 4 քաղաքում կկազմակերպվեն համայնքային զարգացման և կրթական հարցերին նվիրված աշխատաժողովներ, ցուցադրական դասընթացներ, թեմատիկ քննարկումներ, կինոնկարի ցուցադրում և այլն:
Փառատոնը կսկսվի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում: Այդ օրը կկայանա Մեծահասակների կրթության կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը:
Սեպտեմբերի 7-ին միջոցառումներ կանցկացվեն Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում և Բերդ քաղաքում:
Սեպտեմբերի 8-ին միջոցառումներ կանցկացվեն Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում և Նոյեմբերյան քաղաքում:
Սեպտեմբերի 9-ին միջոցառումներ կանցկացվեն Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում և Դիլիջան քաղաքում:
Սեպտեմբերի 10-ին միջոցառումները կեզրափակվեն Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, կարող է մասնակցել յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է ստանալ նոր գիտելիքներ և կարողություններ մեծահասակների կրթության և ցկյանս ուսումնառության վերաբերյալ:
Մեծահասակների կրթության փառատոնն իրականացվում է Եվրամիության «Ոչ պետական սուբյեկտների և տեղական իշխանությունների զարգացման համագործակցության գործիք - Հայաստան» ծրագրի շրջանակներում «ՊՐՈԱԿՏԻՎ» պիլոտային նախագիծ Տավուշի մարզում - նվազեցնել աղքատությունը մեծահասակների ակտիվ ուսումնառության միջոցով» նախագիծի շրջանակներում: Նախագիծը ֆինանսավորել են Եվրամիությունը և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը:
Փառատոնի կազմակերպիչներն են Դվվ ինթերնեյշնլը - Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը, ինչպես նաև «Մեծահասակների կրթություն և ուսումնառություն ողջ կյանքի ընթացքում» ՀԿ-ն և Տավուշի մարզի Առևտրաարդյունաբերական պալատը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել